Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Փոխվարչապետը դիմում է դատախազին՝ ետ կանչելու պատգամավորների կալանքի միջնորդությունը, և կհանդիպի Փաշինյանի հետ

Փոխվարչապետը դիմում է դատախազին՝ ետ կանչելու պատգամավորների կալանքի միջնորդությունը, և կհանդիպի Փաշինյանի հետ
23.04.2018 | 14:05

Նախագահական նստավայրում խորհրդակցություն է եղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։ Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որ Աժ-ից հետ կանչվի երեք պատգամավորների կալանքի միջնորդությունը։ Առաջին փոխվարչապետը ասաց, որ գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման:

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ